Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Գառնի պատմամշակութային համալիրում աննախադէպ միջադէպ է գրանցւել։ Պաշտօ-նական հաղորդագրութեան համաձայն, Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում Ռուստաստանի քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոն յատուկ ներկով տաճարի յետեւի պատին ռուսերէն գրառում է արել, որը թարգմանաբար նշանակում է՝ «Աշխարհում կուռքը ոչինչ է»:

Դէպքի մասին թանգարանի պատասխանա-տուները ահազանգել են Կոտայքի մարզի ոստիկանութեանը: Զբօսաշրջիկը բերման է ենթարկւել ոստիկանութիւն եւ բացատրութիւն տւել։

Օրէնքով նրան կարող են պատժել մինչեւ 2 միլիոն դրամ տուգանքի չափով։ Սակայն սոցկայքերում արդէն տեղեկութիւն կայ, որ հանրային պատիժը չի ուշացել. գրառումը կատարծ ռուս այցելուի ձեռքից տեղի բնակիչները խլել են ներկի սրւակը եւ դրանով ներկել նրա դէմքն ու ձեռքերը։

Առայժմ անյայտ է այդ բարբարոսութեան շարժառիթը։