Աղբիւր՝ www.yerkirmedia.am
«Բրիւսովի անւան պետական լեզւա-հասարակա-գիտական համալսարան»-ը կազմակերպել էր միջոցառում՝ նւիրւած պարսից գրականութեան ազգային օրւան: Միջոցառմանը հիւրընկալւել էր Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մոհամմադ Ռէյսին: Անցկացւել է պարսից յայտնի բանաստեղծ Մոհամմադ Հոսէյն Շահրիարի յիշատակին նւիրւած արարողութիւն, որին յաջորդել է Իրանի բանաստեղծութեանը նւիրւած դասախօսութիւնը: «Մեր բանաստեղծներից շատերն իրենց ժամանակաշրջանում պայքարել են հասարակութեան համար: Նրանք առաջնորդւել են մարդասիրական վեհ գաղաղափարներով: Մարդիկ իսկապէս կարիք ունեն, որ իրենց դնեն ճիշտ ճանապարհի վրայ:
Պարսիկ բանաստեղծների ստեղծագործութիւններն ուսումնասիրելով, կը գտնեք երջանկութեան ճանապարհը: Նրանք մարդկութեան ապագայի մասին են մտածում, նման բանաստեղծներն աշխարհում սակաւաթիւ են»,- ասաց Մոհամմադ Ռէյսին։