Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հայաստան-Սփիւռք համահայկական 5-րդ համաժողովը մեկնարկել է: Երեւանում, Ալեքսանդր Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում են հաւաքւել աշխարհի շուրջ 60 երկրներից հայրենիք ժամանած հայկական կազմակերպութիւնների եւ կառոյցների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:

Լիագումար նիստին բացման խօսքով հանդէս եկաւ Հայաստանի վարչապետ Յովիկ Աբրահամեանը, ելոյթներ ունեցան Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Առաջին Կաթողիկոսը, մի շարք պետական եւ քաղաքական գործիչներ:

Համաժողովի ընթացքում Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան շրջանակում կը քննարկւեն հայերի համար այսօր արդիական մի շարք թեմաներ՝ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ու դատապարտման հարցը, սիրիահայ համայնքի հիմնախնդիրները, Հայաստան-Սփիւռք գործակցութեան ներիկայ խնդիրներն ու հեռանկարները: