Աղբիւր՝ www.asbarez.com
Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնը Բարեկեցութեան եւ բնակչութեան կեանքի բաւարարւածութեան համաշխարհային նոր ցանկում առաջ է անցել Հայաստանից եւ Ադրբեջանից: Արցախն աշխարհի 135 երկրների շարքում գրաւել է 78-րդ դիրքը:
«Gallup and Healthways»-ի կազմած ցանկը բացայայտում է, որ որքա՛ն հարուստ կամ առողջ են այս կամ այն երկրի բնակիչները, եւ թէ որքա՛ն լաւ են զգում նրանք իրենց երկրում։ Ցանկի առաջին դիրքը գրաւել է Փանաման, իսկ նրա ամենավերջին դիրքերի վրայ են Սիրիան եւ Աֆղանիստանը: Միացեալ նահանգները գրաւել է 12-րդ, Բրիտանիան՝ 26-րդ, Գերմանիան՝ 29-րդ, Ֆրանսիան՝ 51-րդ, Ռուսաստանը՝ 62-րդ, Թուրքիան՝ 97-րդ, Ադրբեջանը՝ 111-րդ , իսկ Հայաստանը՝ 112-րդ դիրքը: