Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Հայաստանում Ի.Ի.Հ.-ի Մշակութային կցորդութեան նախաձեռնութեամբ, Երեւանի Կապոյտ մզկիթում կազմակերպւել է իրանցի երկու կանանց ձեռարւեստի ցուցահանդէսը:
Իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան հասարակութեան հետ կապերի եւ տեղեկատւութեան գերատեսչութեան հաղորդման համաձայն, Հայասանում Ի.Ի.Հ.-ի դեսպան Մոհամմեդ Ռէյիսիի եւ մշակութային կցորդ Մաջիդ Մոշքիի ներկայութեամբ մեկնարկած այդ ցուցահանդէսն արժանացել է հայ քաղաքացիների լայն ընդառաջմանը եւ իրանական աւանդական արւեստում կիրառւած արւեստի նրբութիւնն ու ճաշակը հիացմունք է պատճառել այցելուներին:
Հայաստանում Իրանի մշակութային կցորդ Մաջիդ Մոշքին նշում է, որ իրանցի կանանց գեղարւեստական ցուցահանդէսի նպատակը հանդիսատեսին իսլամական Իրանի արւեստին ու մշակոյթին, ինչպէս նաեւ մշակութային ու հասարակական ասպարէզներում իրանցի կանանց կարողութիւններին աւելի մօտիկից ծանօթացնելն է:
Ցուցահանդէսը շարունակւելու է մինչեւ սեպտեմբերի 6-ը: