Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հայաստանը աշխարհի մրցունակ տնտեսութիւնների ցուցակում 85-րդ տեղն է զբաղեցրել, նշւել է Համաշխարհային տնտեսական ֆորումի «Գլոբալ  մրցունակութիւն  2014-2015» զեկոյցում:

Նախորդ անգամւայ ցուցանիշի համեմատ Հայաստանը դիրքերը զիջել է 6 հորիզոնականով:

Առաջին եւ երկրորդ տեղերը պահպանել են Շւէյցարիան ու  Սինգապուրը: Եռեակն եզրափակել է Ա.Մ.Ն.-ն, որին յաջորդում են Ֆինլանդիան, Գերմանիան, Ճապոնիան,  Հոնկոնգը, Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան եւ Շւեդիան:

Ռուսաստանը 53-րդն է, Վրաստանը՝ 69-րդը, Ադրբեջանը՝ 38-րդը, Թուրքիան՝ 45-րդը, Իրանը՝ 83-րդը:

Ցուցակի վերջում Եմենն է, Չադը եւ Գւինեան:

Մրցունակութեան ինդեքսը գնահատում է քաղաքացիների բարեկեցութիւնն ապահովելու երկրների կարողութիւնը: Դա առաջին հերթին կախւած է նրանից, թէ երկիրն ինչպէս է օգտագործում ունեցած գոյապաշարները: Ընդ որում՝ ազատ շուկայի պայմաններում կենսապայմաններին օժանդակելու համար որպէս կանոն անհրաժեշտ է աշխատանքի արդիւնաւէտութեան եւ ապրանքների/ծառայութիւնների որակի մշտական բարձրացում: