Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Սահմանամերձ գիւղերում առաջին դասարանցիները միասին այնքան են, որքան Երեւանի մէկ դպրոցում: Չկայ գիւղ, որտեղ նրանց թիւը մեծ լինի: Յատկապէս՝ օգոստոսի յայտնի դէպքերից յետոյ: Ներքին Կարմիրաղբիւրում միակ աղջիկը Լարիսան է: Ճիշտ է՝ լավ չի զգում, որ տղաների հետ է սովորելու, սակայն այլ տարբերակ չկայ: Նրա ծնողները գիւղը չեն թողել: Իսկ առաջին դասարան գնացել է բաւական վատ տրամադրութեամբ: Ընկերուհիներ է ուզում ունենալ:  4 տղայի հետ ինչպէս է սովորելու՝ Լարիսան չի պատկերացնում, ոչ էլ՝ ուզում է: "Որովհետեւ շատ անկարգ են ",- ասում է Լարիսան: Ներքին Կարմիրաղբիւրում, որտեղից հակառակորդի դիրքերը նոյնքան պարզ են երեւում, որքան մերը, գրեթէ միշտ անհանգիստ է: Լարիսայենց տունը սահմանին ամենամօտն է: Սովորել է, հենց լսում է կրակոցի ձայնը, հանգիստ գնում է խոհանոց: Լարիսայի երազանքներն ոչ կրակոցների դադարի մասին են, ոչ էլ՝ խաղալիքների: Գիտի, որ կրակելու են՝ ծնւած օրից է լսել: Երազանքը՝ Երեւան գնալն է: Լսել է, որ այնտեղ կառուսելներ կան:   "Կուզէի գնամ Երեւան, որ ընդեղի ճօճանակն ընկնեմ, ձիուկի ճօճանակը: Մենք փոքր ժամանակ Ռուսաստան ենք եղել, 3 տարեկանում, չեմ յիշում,- պատմում է Լարիսան: Դեռ լաւ չի պատկերացնում, թե այսօրւանից ինչ է անելու դպրոցում, սակայն որոշել է, որ կը սովորի ու բժշկուհի կը դառնայ, բայց ամենաշատն ըներուհիներ է ուզում: Տնից դպրոց եւ դպրոցից տուն տատիկն է ուղեկցում: Աւագ Լարիսա Վարդանեանի ցանկութիւնը կեանքը հայրենի գիւղում, սակայն հանգիստ շարունակելն է: "Խաղաղ լինի. լաւ գիւղ է, լաւ կապրեն, մենակ խաղաղութիւն լինի",- ասում է տատիկը: Իսկ խաղաղութեան ձայնն այստեղ շատ յաճախ է փոփոխւում: