Աղբիւր՝ www.yerkir.am
Երէկ միջադէպ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատւածում. ականի պայթիւնից ծանր մարմնական վնասւածքներ է ստացել զինւած ուժերի 4 զինծառայող:
Yerkir.am-ի տեղեկութիւններով, օգոստոսի 28-ին Մեհրաբի զօրամասի 4 զինծառայող ծանր մարմնական վնասւածքներ են ստացել ականի պայթիւնից: Վիրաւորները պարտադիր ժամկէտային զինծառայողներ չեն` բոլորն էլ պայմանագրային զինծառայողներ են:
Դէպքի վերաբերեալ մանրամասներ պարզելու համար Yerkir.am-ը դիմեց Հ.Հ.-ի Պ.Ն. մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանին: Նա առայժմ զերծ մնաց դէպքի մանրամասների առնչութեամբ մեկնաբանութիւններ անելուց` նշելով միայն, որ վիրաւորներն այժմ գտնւում են Երեւանում՝ Մուրացանի հիւանդանոցում, եւ նրանց առողջական վիճակը ծանր կայուն է: