Աղբիւր՝ www.mindiaspora.am
Օգոստոսի 26-ին «Քեսաբ հայրենակցական միաւորում» հասարակական կազմակերպութեան նախաձեռնութեամբ և ՀՀ Սփիւռքի նախարարութեան աջակցութեամբ Արամ Խաչատրեան համերգասրահում տեղի ունեցաւ բարեգործական համերգ: Համերգից ստացւած հասոյթը ուղղւելու է Քեսաբի ազգային ուսումնասիրաց վարժարանի վերականգնմանը, որտեղ սովորում են 200 քեսաբահայ երեխաներ:
Համերգին ներկայ էր ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին, նախաձեռնութեանը մասնակցած արւեստագէտներին ու հանդիսատեսին՝ նախարարը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը նոր տարհանման, աղէտի մէջ յայտնւած մեր հայրենակիցներին աջակցելու, հայրենասիրական ոգին արթնացնելու, ազգային միասնականութիւնը կերտելու գործում: Նա մասնաւորապէս ասաց. «Քեսաբը Կիլիկեան Հայաստանի մի պատառիկն է, նրա մշակոյթի ու հերոսական ոգու կրողն ու ժառանգորդը: Մենք պէտք է պահպանենք Քեսաբի բարձր մշակոյթն ու մեծ աւանդոյթներ ունեցող համայնքը, աջակցենք աւերւած համայնքային կառոյցների ու կրթօջախների վերականգնմանը, բարոյապէս սատարենք մեծ փորձութիւնների բովով անցած մեր հայրենակիցներին»: