Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

«Մոնթէ Մելքոնեան» քիբեր բանակը կոտրել է թուրքական 360 կայք: Դրանց գլխաւոր էջերում հիմա երեւում է Հայոց ցեղասպանութեան ճանաչման պահանջով գրութիւն: Հայ հաքերները «Հայոց ցեղասպանութիւն. այլեւս երբէք» գրութեան ներքոյ թուրքական կայքերում տեղադրել են 1915 թւականի կոտորածների մասին տեղեկութիւններ, վաւերագրական նիւթեր՝ լուսանկարներ, ֆիլմեր:

Թուրքական 360 կայքերում կարելի է տեսնել նաեւ 1988 եւ 1992 թւականներին Սումգայիթում եւ Մարաղայում Ադրբեջանի իրականացրած ցեղասպանութիւնների մասին ֆիլմեր: