Աղբիւր՝ www.yerkir.am

 

Յուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծւած լարւած իրավիճակը որոշակի բացասական ազդեցութիւն է ունեցել արցախեան տուրիզմի վրայ: Մեր տեղեկութիւններով` այդ օրերին օտարերկրեայ մի շարք երկրների տուրիստական ընկերութիւններ չեղեալ են յայտարարել Արցախ կատարելիք այցերը: Փոխարէնն այս ամառ կտրուկ աճել է արտերկրում բնկւող մեր հայրենակիցների հոսքը դէպի Արցախ: Անգամ սահմանային լարւածութեան օրերին նկատելի է եղել նրանց թւի աճ:

Լ.Ղ.Հ.-ի Մշակոյթի նախարար Նարինէ Աղաբալեանը yerkir.am-ի հետ զրոյցում նշեց, որ այս տարի աւելացել է նաեւ Սփիւռքից ժամանած հայազգի դպրոցականների եւ ուսանողների թիւը, ովքեր Արցախ են ժամանել` մասնակցելու երիտասարդական ճամբարների: Ստեփանակերտցի ուսուցչուհի Սւետլաննա Սէյրանեանն էլ մեզ հետ զրոյցում նշեց, որ քաղաքում այս ամառ քիչ է հանդիպել օտարերկրացի զբօսաշրջիկների, սակայն ուրախութեամբ փաստեց, որ ամենուր տեսնում է Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ երիտասարդների: