Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Երեւանի Մաշտոցի անւան Մատենադարանում պահւող Ֆերդոսու Շահնամէի մէկ օրինակը, որը գրւել է 19­րդ դարում Ղաջարների թագաւորութեան օրօք, թւայնացւել է։

Մատենադարանում պահւում են շուրջ 600 պարսկերէն ձեռագիր գրքեր: Ներկայումս մատենադարանի պատասխանատուներն սկսել են նաեւ պարսկերէն ձեռագրերի թւայնացման գործընթացը եւ որպէս առաջին քայլ թւայնացւել է Շահնամէն։ Արդիւնքում թւայնացւել եւ օնլայն ձեւով հանրութեանն են ներկայացւել նաեւ մատենադարանում պահւող իրանական թագաւորների հրովարտակներն ու պարսկերէն գեղագրութեան նմուշները:

Մատենադարանը պատրաստակամութիւն է յայտնել պարսկալեզու ձեռագրերի թւայնացման գործում համագործակցել Իրանի ձեռագրերի պահպանման կենտրոնի հետ։

Ներկայումս Երեւանի մատենադարանում պահւում են տարբեր լեզուներով աւելի քան 17 հազար արժէքաւոր ձեռագրեր, որոնցից չորս հազարը ներկայ դրութեամբ թւայնացւել են։