Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Արցախում վերջին 5 տարիների ընթացքում նկատւում է առաջին դասարանցիների թւի աճ. եթէ նախկինում առաջին դասարանցիների թիւը 1700-1800-ի սահմաններում էր, հիմա այդ թիւը գերազանցում է 2000-ը, իսկ այս տարի սեպտեմբերին առաջին դասարանցիների թիւը կը լինի շուրջ 2400 աշակերտ։

Այս մասին tert.am-ին ասել է Լ.Ղ.Հ.-ի Կրթութեան եւ գիտութեան նախարար Սլաւիկ Ասրեանը։ Նախարարի խօսքով, որ համայնքում դպրոցահասակ երեխայ կայ՝ այնտեղ դպրոց կայ եւ ոչ մի երեխայ ուսումից դուրս չի մնում։

Արցախի պետական քաղաքականութեան հիմքում դրւած է նաեւ նախադպրոցական հիմնարկների ցանցի վերականգնումը։ Այսօր Արցախում կայ 44 մանկապարտէզ, որոնցից 30-ը պետական են, միւսները գործում են տարբեր կազմակերեպութիւնների հովանու ներքոյ։ 2013-ին Ստեփանակերտում բացւել են նախադպրոցական խմբեր՝ ուղղւած մանկապարտէզների բեռնաթափմանը, քանի որ Ստեփանակերտում այդ խնդիրը դեռ լուծւած չէ:

«Պահանջարկը մեծ է, սակայն տեղերը քիչ են։ Նախադպրոցական խմբերում մենք ընդգրկեցինք հինգ տարեկան երեխաներին, որոնք այս տարի կընդունւեն առաջին դասարաններ»,- տեղեկացրել է Սլաւիկ Ասրեանը։