Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Հայ քաղաքագէտը կարեւոր է բնութագրել Լ.Ղ.-ի հակամարտութեան կարգաւորման գործընթացում Ի.Ի.Հ.-ի դերակատարութիւնը:
Հայ քաղաքագէտ Հրանտ Մելիք Շահնազարեանն ընդգծելով այն կէտը, որ Ի.Ի.Հ.-ն տարածաշրջանում տարաձայնութիւնների կարգաւորման գործօններից է հմարւում, ընդգծել է, որ Իրանը շարունակ տարբեր միջոցներով փորձել է սատարել Լ.Ղ.-ում խաղաղութեան հաստատմանը:
Շահնազարեաննն ակնարկելով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանն ասել է, որ Երեւանն ու Բաքուն պիտի գիտակցեն, որ Լ.Ղ.-ի կարգաւորման միակ ուղին երկխօսութիւնն ու դիւանագիտական խորհրդակցութիւնն է:
Հ.Հ.-ի եւԱդրբեջանի նախագահներն օգոստոսի 10-ին Ռուսաստանի նախագահի ներկայութեամբ կայացած հանդիպման ժամանակ քննարկեցին Լ.Ղ.-ի հակամարտութեան խաղաղ կարգաւորման ուղիները:
Այս հանդիպումը կայացաւ այն պայմաններում, երբ Լ.Ղ.-ի տարածքում լարւածութիւնները վերջին շրջանում սրւել են: