Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Օգոստոսի 10-ին Հ.Հ.-ի նախագահ Սերժ Սարգսեանը ցաւակցական հեռագիր է հղել Ի.Ի.Հ.-ի նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ԱՆ-140 ուղեւորատար ինքնաթիռի վթարի կապակցութեամբ, որը տասնեակ անմեղ զոհերի պատճառ է դարձել:

Իրանի ժողովրդի համար այս ծանր պահին նախագահ Սերժ Սարգսեանը հեռագրում նաեւ ցաւակցութիւն է յայտնել հանգուցեալների հարազատներին ու մերձաւորներին: