Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչութեան պետ Ռոպերթ Մաթէոսեանը ֆէյսբուքեան իր էջի վրայ գրում է. «Հաշւած ժամեր յետոյ Քաշաթաղի շրջանից կամաւորների երկրորդ խումբը կը մեկնի հայ-ադրբեջնական սահման՝ զօրակցելու մեր դիրքապահներին:

Ինչպէս նախորդ խմբերի մէջ, այս խմբի մէջ նոյնպէս, կան հարուստ մարտական կենսագրութիւն ունեցող ազատամարտիկ-վեթերաններ: Երկրորդ խմբի հետ մեր հայրենիքի սահման են մեկնում նաեւ քաշաթաղցի սիրիահայեր՝ Ժիրայրը, Վարդանը, Հրաչը, Մհերը...