Աղբիւր՝ www.yerkir.am

 

«Հրապարակ» թերթը տեղեկացնում է, որ նախապէս տրւած խոստման համաձայն Ա.Ժ.-ի խմբակցութիւնները ոչ միայն համատեղ յայտարարութեամբ հանդէս եկան՝ կապւած սահմանային միջադէպերի հետ, այլեւ միասնաբար կը մեկնեն դիրքեր։ Այցը նախատեսւում է շաբաթ օրը։

«Դեռ որոշւած չէ, թէ կոնկրետ որ «թէժ կետերում» կը լինեն, բայց հայրենի օրէնսդիրները նախընտրել են Արցախի յենակէտերը, որտեղ կը մեկնեն ուղղաթիռով։ Հ.Հ.Կ.-ի խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանը երէկ մեզ յայտնեց, որ Ա.Ժ.-ի խմբակցութիւնների ղեկավարներն են մեկնելու ցանկութիւն յայտնել»,- գրում է թերթը։