Աղբիւր՝ www.yerevannews.am
Տաւուշի մարզում երթ կազմակերպելու եւ հերթապահութիւնն ապահովելու պատրաստակամութիւն են յայտնել Հայաստանի Ազատամարտի վետերանների միութեան անդամները:
Իրենց յայտարարութեան մէջ նրանք նշել են. «Նկատի ունենալով վերջին շրջանում Հ.Հ.-ի եւ Լ.Ղ.Հ.-ի սահմանների շփման գօտում՝ հակառակորդի կողմից իրականացւող ոտնձգութիւնների ակտիւացումը Հ.Հ.-ի եւ Լ.Ղ.Հ.-ի սահմանամերձ շրջաների անվտանգութեան ապահովման նպատակով Ա.Վ.Մ.-ն իր պատրաստակամութիւնն է յայտնում, կամաւորական հիմունքներով, թւով 350-400 ազատամարտիկներով՝ Հ.Հ.-ի Տաւուշի մարզում երթ կազմակերպելու եւ հերթապահութիւն իրականացնելու նպատակով»:
Հերթապահութիւնն ապահովելու թոյլտւութեան համար Ա.Վ.Մ.-ն դիմել է Պաշտպանութեան նախարարութեանը: