Աղբիւր՝ www.yerkir.am

 

Օգոստոսի 3-ի առաւօտից Քաշաթաղի վարչակազմի շէնքն սովորականից մարդաշատ է եղել: Բորձորցիներն եկել են կամաւորական հիմունքներով մեկնելու ճակատային գիծ:

Ինչպէս տեղեկացնում է karabakh-life.am-ը նրանք ամբողջ գիշեր սպասել են այգաբացին, որ հաւաքւեն ու մեկնեն սահման: Առաջին հարիւրակը՝ գլխաւորութեամբ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարեանի, արդէն մեկնել է:

Մեկնելուց առաջ կամաւորներն ստացել են զինւորական հագուստ, սնունդ:

«Պատրաստ ենք ոչ միայն մարտական հերթապահութեան, այլ նաեւ ակտիւ ռազմական գործողութիւնների: Մենք վախենալու ոչինչ չունենք: Թշնամին թող վախենայ, որովհետեւ գիտի, թէ գործն ում հետ է»,- ասել են կամաւորները:

«Երեւի թէ, աւելորդ չի նշել, որ Բերձորում կամաւորները նոյնիսկ խղճում են թշնամուն, որ ստիպւած է լինելու նորից հաշտւել տարածքային նոր կորուստների հետ: Այս թեմայով նոյնիսկ կատակում են: Նրանից մէկը նոյնիսկ սաստեց ընկերներին. «Հիմիկւանից ասում եմ, Կիրովաբադի օդանավակայանը իմն ա, մէկդ ինձնից առաջ չընկնի»:

Նշենք, որ վարչակազմի ղեկավար Ս. Խաչատրեանի կոչին՝ սահմանապահներին օգնութեան հասնելու վերաբերեալ, արձագանքնել են բոլորը: Այսօր վարչակազմի աշխատակիցներն ստիպւած են եղել հաւաքագրել միայն հարիւր կամաւորի, մնացածը պատրաստակամ սպասում են իրենց հերթին»,- նշում է կայքը: