Աղբիւր՝ www.yerkir.am

 

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութիւնը յայտնում է, որ օգոստոսի 2-ին ժամը՝ 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի արեւելեան (Ասկերանի) ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասի վրայ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիւերսիոն ներթափանցման հերթական փորձ:

«Պաշտպանութեան բանակի առաջապահ զօրամասերի կողմից հանդիպելով կազմակերպւած դիմադրութեան, հակառակորդը յետ է շպրտւել իր ելման դիրքերը՝ թողնելով մէկ սպանւած »,- յայտնում է Պ.Ն.-ի մամուլի ծառայութիւնը: