Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Օգոստոսի 1-ին Հայաստանի Տրանսպորտի կապի նախարար Գագիկ Բեգլարեանը Հայաստանում Ի.Ի.Հ.-ի դեսպան Մոհամմադ Ռէյսիի հետ հանդիպմանն անդրադարձել է ճանապարհաշինութեան և հեռահաղորդակցութեան ոլորտներում երկու երկրի միջեւ առկայ յարաբերութիւններին:
Կողմերը նշել են, որ համատեղ բազմաթիւ ծրագրեր կան իրագործելու, այդ թւում Հայաստանի հարաւային երկաթուղու կառուցումը եւ միացումը իրանական ցանցին:
Դեսպան Ռէյսին ընդգծելով՝ ճանապարհաշինական մի շարք ծրագրերը, մատնանշել է «Հիւսիս-հարաւ» ծրագրի կարեւորութիւնը եւ ասել, որ իրանական կողմում կառուցւում է բարձրակարգ ճեպընթաց ճանապարհ դէպի Հայաստանի սահման, որը լուրջ համագործակցութեան հնարաւորութիւն կընձեռնի տրանսպորտի բնագաւառում:
Գագիկ Բեգլարեանը բարձր գնահատելով իրանական կողմի պատրաստակամութիւնը, յոյս յայտնեց, որ այս բնագաւառում Իրանն է՛լ աւելի կակտիւացնի իր գործունէութիւնը:
Հայկական կողմը պատրաստ է լայնաշերտ ինտերնետի տարանցման երկկողմ հնարաւորութիւնները զարգացնելու եւ տեղեկատւական տեխնոլոգիաների ոլորտում Իրանի հետ համագործակցութիւնը խորացնելու համար, ասել է նախարարը:
Հանդիպմանը քննարկւել է նաեւ հոկտեմբերին Իրանում կայանալիք հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի նիստին առնչւող մի շարք հարցեր: