Աղբիւր՝ www.asbarez.com
Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործոց նախարարութիւնը կրկին յիշեցրել է զինադադարի ամրապնդման առնչութեամբ նախապէս ներկայացրած իր առաջարկը։
Աւելի կանուխ հաղորդւել էր, որ Ե.Ա.Հ.Կ. Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջէյմզ Ուորլիքը Թուիթրի իր էջի վրայ գրել էր, որ անհանգիստ է զինադադարի խախտման դէպքերի յաճախակիութեան պատճառով։
Այդ առնչութեամբ Լեռնային Ղարաբաղի արտաքին գործոց նախարարութիւնը յիշեցնում է միջնորդին՝ զինադադարի դրութեան ամրապնդման աջակցելու նպատակով նախապէս ներկայացւած առաջարկները։
2001 թւականից սկսեալ՝ տարբեր առիթներով եւ տարիներում, Լեռնային Ղարաբաղի ղեկավարութիւնը զինադադարի ամրապնդման զանազան առաջարկներ ներկայացրել էր՝ Ե.Ա.Հ.Կ. Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ ու նրանց աջակցութեամբ, սակայն նրանցից ոչ մէկը ընդունելի չի եղել ադրբեջանական կողմի համար։