Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Հ.Հ.-ի Քաղաքաշինութեան նախարար Նարեկ Սարգսեանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռէյսիին:
Դեսպան Ռէյսին նշել է, որ թէպէտ հայ-իրանական միջկառավարական համատեղ համաժողովների շրջանակներում յստակ սահմանւած դրոյթներ կային քաղաքաշինութեան բնագաւառում՝ այդ թւում սէյսմակայուն շինարարութեան նախագծման, շէնքերի վերականգնմանն ու սէյսմազինւածութեան բարձրացման նորագոյն եղանակների, ուսուցողական դասընթացների եւ գիտական սեմինարների կազմակերպման, նաեւ երկկողմ պատասխանատուների եւ մասնագէտների փոխայցելութիւնների վերաբերեալ, սակայն արդիւնքներ դեռեւս չեն գրանցւել:
Ն. Սարգսեանը կարեւորել է Իրանի հետ համագործակցութիւնը շինարարական նոր տեխնոլոգիաների բնագաւառում, որն այսօր Հայաստանում հրատապ խնդիր է ժամանակակից նիւթերով կեանքի կոչելու սոցիալական բնակարանաշինութիւնը: Դեսպան Ռէյսին փոխանցել է Ի.Ի.Հ.-ի Ճանապարհաշինութեան եւ քաղաքաշինութեան նախարարի ողջոյները՝ շեշտելով քաղաքաշինութեան ոլորտում համագործակցութեան վերաբերեալ իրանական կողմի պատրաստակամութեան մասին: