Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Սեւանայ լճի ստորջրեայ աւազանի գիտահետազօտական արշաւ իրականացնող խումբը ներկայացրել է լճի ստորջրեայ մասում բացայայտւած նոր տեսարժան վայրերը: Երբ սուզորդը լողում է այնտեղ, կարծես ակւարիումի մէջ լինի: Շուրջ 20-25 մետր խորութեան վրայ ժայռեր են գտել: Ուսումնասիրւել է նաեւ Սեւանի թերակղզու յետին մասը: Լճում բուսական եւ կենդանական աշխարհը շատ զարգացած է: Սակայն, միւս կողմից, բաւական ծանր է լճի էկոլոգիական վիճակը: