Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում անցած տարւայ յունիս ամսին գրանցւած 192 ծննդի դիմաց, այս տարի նոյն ժամանակահատւածում ծնունդների թիւը հասել է 212-ի: Այս մասին տեղեկացրեց ԼՂՀ առողջապահութեան նախարարութեան վիճակագրական վերլուծական բաժնի վարիչի պաշտօնակատար Ագապի Հայրունին։ 175 ծնունդ գրանցւել է Ստեփանակերտի ծննդատանը, ընդ որում, 104-ը եղել են Ստեփանակերտի ծննդկաններ, 14-ը՝ Ասկերանի, 6-ը՝ Շուշիի, 18-ը՝ Մարտակերտի, 8-ը՝ Հադրութի, 19-ը՝ Մարտունու, 5-ը՝ Քաշաթաղի, 1-ը՝ Շահումեանի շրջաններից։ "Իսկ հանրապետութեան 5 շրջանների ծննդատներում ծնունդների հետևեալ պատկերն է արձանագրւել՝ Մարտակերտ՝ 13, Մարտունի՝ 14, Հադրութ՝ 5, Շուշի՝ 1 , Քաշաթաղ՝ 4",- ներկայացրեց Ա. Հայրունին՝ յաւելելով, որ յունիս ամսին հանրապետական ծննդատանը գրանցւած նորածիններից 85-ը եղել են տղաներ, իսկ 92-ը՝ աղջիկներ։