Աղբիւր՝ www.asbarez.com

 

Իրանը դէմ է տարածաշրջանում արտասահմանեան խաղաղապահ ուժերի տեղակայմանը: 18 յուլիսին կայացած մամլոյ ասուլիսի ընթացքում այս յայտարարութիւնը կատարել է Հայաստանի մօտ Իրանի դեսպան Մոհամետ Ռէյսին:

Մեկնաբանելով ղարաբաղեան հակամարտութեան գօտում խաղաղապահների տեղաւորման հաւանականութիւնը՝ իրանցի դիւանագէտը յայտարարել է, որ պաշտօնական Թեհրանը նմանատիպ նախաձեռնութեան դէմ է: Նրա համաձայն՝ հարցի լուծումը կախեալ է Հայաստանից, Ադրբեջանից եւ Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբից: «Սակայն ես վստահ եմ, որ օտար ուժերի տեղակայումը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգութեանը: Վառ օրինակ են Իրաքն ու Աֆղանիստանը»,- յայտարարել է դեսպանը:

Միեւնոյն ժամանակ դեսպանն ընդգծել է, որ Իրանը դէմ է տարածաշրջանում որեւէ բռնութեան: Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ լուծման կողմ է եղել միշտ եւ ռազմական գործողութիւնների վերսկսումը շատ հաւանական չի նկատում: