Աղբիւր՝ www.asbarez.com

 

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեանը 16 յուլիսին ընդունել է Ե.Ա.Հ.Կ.-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջէյ Քասփըրչիքին:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտօնական կայքի համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկւել են ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի մէջ, ինչպէս նաեւ Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինւած ուժերի շփման գծի վրայ տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Ադրբեջանական ներթափանցման փորձի մասին խօսելով՝ Սահակեանն ասել է. «Վերջերս ադրբեջանական դիւերսիոն խմբի ներթափանցումը Լեռնային Ղարաբաղի տարածք պաշտօնական Բաքւի կողմից հերթական սադրիչ ու ահաբեկչական գործողութիւն է, որը լուրջ հարւած է հասցնում բանակցային գործընթացին եւ միջնորդ երկրների ջանքերին». նա աւելացրել է, որ այս արարքը պէտք է համապատասխան գնահատականի արժանանայ միջազգային հանրութեան կողմից: