Աղբիւր՝ www.mindiaspora.am
Նոր Հալէպ թաղամասի գաղափարը եւ տեղի ընտրութիւնը կատարւել է սիրիահայերի կողմից: 600-ից աւելի սիրիահայ ընտանիքներ ցանկութիւն են յայտնել բնակարան ունենալ հենց այդ թաղամասում: Հ.Հ.-ի նախագահի յանձնարարութեամբ լուծւել են հողատարածքի (մօտ 5 հա) անվճար յատկացման, ինչպէս նաեւ նախագծային աշխատանքների հարցերը:
Բնակարանները սիրիահայերին առաւել մատչելի դարձնելու նպատակով սկսւել է հանգանակութիւն, եւ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» Հ.Կ.-ում բացւել են հաշւեհամարներ: Հ.Հ.-ի Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի բանակցութիւնների արդիւնքում «Գրանդ Հոլդինգ» ընկերութեան նախագահ, երջանկայիշատակ Հրանտ Վարդանեանը նւիրաբերել է 100.000 Ա.Մ.Ն. դոլարին համարժէք գումար, որը փոխանցւել է նշւած Հ.Կ.-ի հաշւեհամարին: «Գրանդ Հոլդինգ» ընկերութեան ղեկավարի նւիրաբերած գումարը միակ խոշոր նւիրատւութիւնն է:
Եւս մէկ անգամ դիմում ենք բոլորին՝ խնդրելով ներդրում կատարել Նոր Հալէպի կառուցումն իրականացնելու համար:
Բոլոր նրանք, ովքեր անհանգստացած են ծրագրով, խնդրում ենք փոխանցումները կատարել յետեւեալ հաշւեհամարներով.
ACBA-CREDIT AGRICOLE BANK
220413350095000 AMD
220413350046001 USD
220413350046002 EUR
220413350038958 RUR