Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Իրանցի ռեժիսոր Ջալալ Սաեդփանահի «Սեւ եւ սպիտակ» կարճամետրաժ ֆիլմը շահել է Հայաստանի «Ֆրեսկօ» միջազգային փառատօնի առաջին շրջանի լաւագոյն ֆիլմի կոչման մրցանակը։
Այս ֆիլմը, որ նկարահանւել է Իրանում եւ Իրաքի Քուրդստանում, փառատօնի մրցոյթի բաժնին ներկայացւած եւրոպական, ասիական ու ամերիկեան քսան ֆիլմերի մէջ, որպէս համբերութեան ու դիմացկանութեան պատգամը փոխանցող լաւագոյն ֆիլմ է ճանաչւել։
«Ֆրեսկօ» իմաստային ֆիլմերի միջազգային փառատօնը Երեւանում գործել է յունիսի 21-ից մինչեւ յուլիսի 1-ը եւ մրցույթային ու ոչ-մրցույթային բաժիններում ցուցադրել է աշխարհի տարբեր երկրներից առաքւած 21 ֆիլմ։