Աղբիւր՝ www.asbarez.com
Հայաստանը գրաւում է 50-րդ տեղը աշխարհի լաւագոյն երկրների ցանկի «գիտութիւն եւ արհեստագիտութիւններ» դասակարգի մէջ եւ առաջատարն է Հարաւային Կովկասի երեք երկրների մէջ:
Good Country Index կայքի վրայ ներկայացւած վարկանշերի այս աղիւսակն առաջին անգամը լինելով կազմւել է:
Վարկանշի համաձայն, համեմատութիւն կատարւած 125 երկրների մէջ Հայաստանը 72-րդ տեղն է գրաւում «աշխարհի լաւագոյն երկրները» ցանկի վրայ: Ուսումնասիրութիւնը կատարած փորձագէտները նկատի են ունեցել մարդկութեան զարգացման գործին երկրների ունեցած ներդրումները՝ օգտագործելով Մ.Ա.Կ.-ի, Համաշխարհային դրամատան եւ այլ միջազգային հիմնարկների տւեալները եօթը դասակարգերի մէջ, յատկապէս՝ գիտութիւն եւ արւեստագիտութիւններ, մշակոյթ, խաղաղութիւն եւ ապահովութիւն, համաշխարհային կարգ, երկրագունդ եւ կլիմայ, բարգաւաճում եւ հաւասարութիւն, առողջապահութիւն:
Good Country Index-ի «գիտութիւն եւ արհեստագիտութիւններ» դասակարգի մէջ Վրաստանը գրաւում է 63-րդ տեղը, Ադրբաեջանը՝ 95-րդը: Այս դասակարգի առաջատարներն են Մեծն Բրիտանիան, Աւստրիան եւ Կիպրոսը, իսկ վերջինները՝ Լիբանանը, Անկոլան եւ Իրաքը: