Պայթիւն է տեղի ունեցել Ստեփանակերտի հարեւանութեամբ՝ Հայկազովի բենզալցակայաններից մէկում։ Այս տեղեկութիւնը հաստատեց Արցախի ԱԺ պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը։ Այս մասին հաղորդում է yerkir.am-ը։
MediaHub-ի տեղեկութիւններով՝ պայթիւնի հետեւանքով կան զոհեր եւ վիրաւորներ։ Լցակայանում պայթել է բենզինով ցիստերնը: Սա այն ցիստերն է, որտեղից մարդկանց պէտք է բենզին տրամադրէին Հայաստան տեղահանւելու համար: Տարածքում տասնեակ մարդիկ կային, որոնք իրենց հերթին էին սպասում։