Արցախի Հանրապետութեան պետական նախարար Գուրգէն Ներսիսեանը գրում է.
«Սիրելի հայրենակիցներ, քանի որ այսօր մեկնարկած Արցախի համաժողովրդական շարժման մասնակիցները օրւայ ընթացքում ոտքով մօտ երկու տասնեակ կիլոմետր ճանապարհ են անցել ու բաւականին ուշ են հասել Ստեփանակերտ, ուստի մեր յաջորդ հանդիպումը տեղի կունենայ վաղը, յուլիսի 15-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կը ներկայացւեն վերջին երկու օրւայ աշխատաանքները, երկրում ստեղծւած վիճակը, ինչպէս նաեւ կը որոշենք յետագայ անելիքները։
Ի դէպ, Վերածննդի հրապարակում վրաններն արդէն տեղադրւել են:
Արցախի համաժողովրդական շարժումն այլեւս իրականութիւն է, ի հեճուկս իրենց իրական դէմքն ու խառնակիչ կերպարը թաքցնելուն ոչ ունակների»։