Աղբիւր՝ www.yerkir.am
Ադրբեջանական կողմի գնդակոծութեան հետեւանքով գիշերը հրդեհ է բռնկւել Տաւուշի մարզի սահմանամերձ չէզոք հատւածում, որը մինչեւ հիմա չի մարել:
Գիշերը` ժամը 23-ից մինչեւ մինչեւ 1-ը, հակառակորդն անկանոն գնդակոծել է սահմանամերձ Այգեպար, Ներքին Կարմիրաղբիւր, Բարեկամաւան գիւղերը եւ զգալի վնասներ պատճառել:
«Ամբողջ գիւղը ծխի մէջ է: Գիշերը լուսաազդանշանային հրթիռ են բաց թողել ու անկանոն գնդակոծել»,- yerkir.am-ի հետ զրոյցում ասաց Այգեպարի գիւղապետ Անդրանիկ Այդինեանը: Նրա խօսքով` հրդեհւել է գիւղի տներից մէկը: Հրդեհը գիւղացիների ջանքերով մարւել է:
Գնդակոծութեան հետեւանքով վնասւել է գիւղի գազատար խողովակը, որն արդէն վերականգնւել է:
Գիւղապետի խօսքով` ամէն օր գնդակոծութեան հետեւանքով առնւազն 8 տուն է վնասւում` չհաշւած միւս կորուստները: