Սիրելի հայորդինե՛ր.
Իրանի ամբողջ տարածքով մէկ, հինգերորդ ալիքի բռնկման ընթացքում, պետական ահազանգ է հնչեցւել COVID 19 համաճարակի ցուցանշի բարձրացման պատճառով, որի արդիւնքում վարակւածների ու մահացածների կրկնապատկւող թւերը սոսկում են ազդում բոլորիս վրայ:
Այս իրողութեան դիմաց անկարելի է անհոգ ու անտարբեր վիճակով շարունակել նոյն ընթացքը: Նախազգուշացումը մեծագոյն կանխարգելումն է մինչեւ վերջնական լուծման հանգրւանը: Ա՛րդ, կոչ ենք ուղղում մեր ժողովրդի զաւակներին, որ ինքնագիտակցութեամբ ու ամբողջական պատասխանատւութեամբ յանձն առնեն գործադրել Առողջապահութեան Նախարարութեան, ինչպէս նաեւ պետական շտապի հակահամաճարակային բոլոր օրէնքներն ու կանոնները:
Լրջութեա՛մբ մօտենանք նմանօրինակ բոլոր յայտարարութիւններին՝ փրկելու համար թէ՛ մեր եւ թէ՛ մեր սիրելիների առողջութիւնն ու կեանքը:
Սիփան Եպս. Քէչէճեան
Առաջնորդ Սպահանի
Հայոց Թեմի