Նոր Ջուղայում հասակ առած, միջնակարգ դպրոցների անգլերէն լեզւի դասատու Գրեթա Յովհաննիսեանը ճանաչւել է որպէս լաւագոյն ուսուցիչ՝ Սպահան նահանգի միջնակարգ դպրոցների մակարդակով։ Տկն. Յովհաննիսեանը մասնակցելով «Ուսուցիչների վարքային որակների բացայայտումն ու ծանօթացումը՝ ուսուցման եւ վերապատրաստման համապարփակ համակարգում» մրցութային միջոցառմանը՝ արդիւնքում այս շրջագծում սահմանւած չափորոշիչների հիմամբ գնահատւել է որպէս լաւագոյնը՝ նահանգի միջնակարգ դպրոցների մակարդակում։
Գրեթա Յովհաննիսեանը 2006 թւականից որպէս անգլերէնի ուսուցչուհի աշխատում է Սպահան քաղաքի Ուսումնա-դաստիարակութեան 2-րդ շրջանի հիմնարկի միջնակարգ դպրոցներում եւ անցնող ուսումնական տարեշրջանում դասաւանդել է «Ռահմաթ 2» եւ «Ֆարզանեգան Ամին» փայլուն տաղանդներով աշակերտների միջնակարգ աղջկանց դպրոցներում։
Նա իրանական 1393-94 եւ 1396-97 ուսումնական տարեշրջաններին, մասնակցելով «Ռոշդ»-ի անւան ներքոյ կազմակերպւած Էլեկտրոնային բովանդակութեան ստեղծման փառատօնին՝ լաւագոյնն է ճանաչւել Իրանում։
Թղթակից (Նոր Ջուղա)