Նկատի առնելով, որ համաճարակի տարածման այս խստագոյն օրերին աւելի է ծանրացել կենցաղային ոչ բարենպաստ պայմաններում գտնւող ընտանիքների կացութիւնը, Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտ. միութեան վարչութիւնը որոշեց օժանդակութեան կապոցներ բաժանել կարիքի մէջ յայտնւած Նոր Ջուղայի եւ Շահինշահրի մի շարք ընտանիքների մէջ:
Այս գովելի նախաձեռնութեան հեղինակներն սկզբում սեղմ շրջանակում կազմակերպեցին նւիրահաւաք, ապա հանգանակւած գումարներով հայթայթեցին օժանդակութեան 16 կապոցներ՝ հիգիենիկ պարագաների, մսամթերքի եւ մի շարք այլ անհարժեշտ ուտեստեղէնի պարունակութեամբ:
Կարիքաւոր ընտանիքների ցանկը ճշտւել է Սպահանի հայոց թեմի Բարեսիրական մարմնի հետ համախորհուրդ, ուր ընդգրկւած էին 13 ընտանիքներ Նոր Ջուղայից, իսկ 3-ը՝ Շահինշահրից:
Փաթեթները բաժանւել են շաբաթ՝ 2020 թւականի օգոստսոի 15-ին: Նոր Ջուղայի կապոցների բաժանման գործում միութենականների հետ համագործակցել է Բարեսիրական մարմնի գործավար Վիկտորիա Յովսէփեանը:
Թղթակից (Նոր Ջուղա)