Մեծ կսկիծով իմացանք Լիբանանի մայրաքաղաք Բէյրութի նաւահանգստում տեղի ունեցած ահռելի, աւերիչ ու մահասփիւռ պայթիւնի մասին, որ իր արտաքին տեսքով նման էր հիւլէական ականի եւ որի ցնցող ուժգնութեան ճնշումը ոչ միայն շարժեց շրջակայ ամբողջ տարածքն ու գետինը, այլեւ փոթորկեց մեր հոգեմտաւոր ներաշխարհն ու մանաւանդ սրտերը:

Տեղական թէ համաշխարհային լուրերից անբաժան, ափսոսանքով ենք հաշւում զոհերի ու վիրաւորների թւերի աւելացումը, որոնք առաւել եւս մեծացնում են մեր ցաւոտ զգացումներն ու հոգեկան դառն տառապանքը: Լիայոյս ենք, որ աղէտը լինելու է ամբողջ Լիբանանի, եւ մանաւանդ լիբանանահայութեանը գողգոթայի ճնապարհորդութեան վերջակէտը:

Արդ, յանուն Սպահանի Հայոց Թեմի եկեղեցականաց դասի, ժողովականութեան եւ ողջ ժողովրդի, ինչպէս նաեւ անձամբ, մեր սրտագին վշտակցութիւնն ու ցաւակցութիւնն ենք յայտնում Լիբանանի մեր եղբայր ժողովրդին ու լիբանանահայութեանը, եւ մեր զօրակցութեան արտայայտութեանը զուգահեռ աղօթում ենք առ բարձրեալն Աստւած, որ խաղաղութեամբ հանգչեցնի բոլոր զոհւածների հոգիները, մխիթարութիւն պարգեւի նրանց հարազատներին, իսկ շուտափոյթ ապաքինում՝ վիրաւորներին ու վնասւածներին:

 

ԵՇ, 6 Օգոստոսի, 2020 թ.

 

Սիփան Եպս. Քէչէճեան

Առաջնորդ Սպահանի Հայոց Թեմի