Երկուշաբթի՝ 12 Մայիս 2014 թւականի երեկոյեան ժամը 7:30-ին, Ս. Ա. Վանքում, Թեմական Խորհրդի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ 1392-93 ուսումնական տարեշրջանում Իրանի պետական համալսարաններ ընդունւած 6 գերլիսանսի մակարդակի գերազանցիկ ուսանողների գնահատանքի երեկոն:
Միջոցառմանը ներկայ էին Թեմակալ Առաջնորդը, Թեմական եւ Կրթական խորհուրդների անդամները եւ հրաւիրւած ուսանողները:
Ծրագրի ընթացքում հերթաբար Թեմական Խորհրդի ատենապետը եւ Թեմակալ Առաջնորդը գնահատանքի խօսեր ուղղեցին նորամուտ գերազանցիկ ուսանողներին, յուսալով, որ յետագային իրենց ներդրումը կունենան ազգային կեանքում, այնուհետեւ պարգեւատրւեցին նրանք:
Ստորեւ ներկայացնում ենք գնահատւած ուսանողների ցանկը եւ ընդունւած ճիւղերը՝
1- Միգանուշ Սիմոնեան՝ Բիոտեխնոլոգիա – Սպահանի պետական համալսարան
2- Սելին Ղարիբեան՝ Մետալուրգիայի եւ նիւթագիտութեան ճարտարագիտութիւն, Թեհրանի գիտութեան եւ ճարտարւեստի համալսարան
3- Սերինէ Պարսամեան՝ Տնտեսագիտութիւն – Սպահանի արւեստի համալսարան
4- Մհեր Օրոջեան՝ Մեխանիկայի ճարտարագիտութիւն, Սպահանի ճարտարագիտական համալսարան
5- Նարեկ Խաչիկեան՝ Գիւղատնտեսութեան ճարտարագիտութիւն, Սպահանի ճարտարագիտական համալսարան
6- Գեղարդ Թահմազեան՝ Մարզական վարչագիտութիւն, Թեհրանի «Ալամէ Թաբաթաբայի» համալսարան