Ուրբաթ, 2020 թւականի փետրւարի 21-ին, Իրանի Իսլամական Խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ընտրութիւնների շրջագծում, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան ընտրատարածքում, ուր իրենց թեկնածութիւնն էին առաջադրել Ռոբերտ Բեգլարեանն ու Էմին Յովսէփը, խորհրդարանի պատգամաւոր ընտրւեց Ռոբերտ Բեգլարեանը:
Հարաւային իրանահայութիւնը կառչած մնալով իր քաղաքացիական ու ազգային իրաւունքներին՝ մասնակցեց ընտրութիւններին, եւ աւարտին 1563 քւէաթերթիկից արձանագրւեց հետեւեալ արդիւնքը՝ Ռոբերտ Բեգլարեան՝ 1157 ձայն, Էմին Յովսէփ՝ 392 ձայն եւ 14 անվաւեր քւէաթերթիկ:
Յատկանշական է, որ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն այցելելով Նոր Ջուղայի երկու, իսկ Շահինշահրի մէկ ընտրատեղամասեր, մօտիկից ծանօթացաւ կատարւող աշխատանքներին:
Վերոնշեալ ընտրատեղամասերից բացի՝ Շիրազում եւ Փերիոյ շրջանի Բոլորան հայաբնակ գիւղում նոյնպէս աշխատեցին մէկական ընտրատեղամասեր:
Թղթակից (Նոր Ջուղա)