1- Նորարարութիւն- Դպրոցի առաջնից երրորդ դասարանի աշակերտները մասնակցել են նահանգի մակարդակում կազմակերպւած նորարարութեան մրցոյթին: «Արմէն» դպրոցի աշակերտ–ուհիները 1 րոպէն չգերազանցող ժամանակահատւածում պատրաստել են իրենց յատկացւած մասերը և արագաշարժութեան  համար  գնահատանքի  են  արժանացել:

  

2- Ռոբոտիկ-Դպրոցի չորրորդ և հինգերորդ դասարանցիները տկն. Սիւնէ Մինասեանի և օր. Արինէ Մինասեանի պատասխանատւութեամբ, մասնակցել են նահանգի մակարդակում տեղի ունեցած մրցոյթին և նրանցից Վահագն Թահմազեանը, Թադէ Թահմազեանը և Մհեր Մինասեանը յաջողել են քայլող ռոբոտ պատրաստել 11 վայրկեանում և առաջին հանդիսանալ:

  

3- Թատրոն-Չորրորդ դասարանի աղջիկները և տղաները մասնակցել են  նահանգի մակարդակում կազմակերպւած թատրոնի մրցոյթին, ներկայացնելով երկու տարբեր բովանդակութեամբ բեմադրութիւններ: Մասնակից տղաները տկն. Միգանուշ Տէր Մարտիրոսեանի պատասխանատւութեամբ խմբական երկրորդ են հանդիսացել: Մասնակիցներն էին՝ Դւին Յովհաննիսեանը, Փաթրիկ Ակոնը, Արթուր Քամարզարեանը, Լէօ Շահիջանեանը, Ժանօ Շահիջանեանը, Էմին Բաղումեանը, Վանասիս Դաւթեանը, Ադրիան Մինաս Խաչիկեանը, Արէն Բարսեղեանը և Արին Քեշիշեանը :

    

4- Ջաբէր-Էբն-Հայեան-Աշակերտները մասնակցելով մատնանշւած մրցոյթին, ներկայացրել են արւեստի եզակի նմուշներ: Սպահան նահանգի մակարդակում, երրորդ դասարանցիներ՝ Վիվիանա Միրզայեանսի և Սիսիան Մարկոսեանի, իսկ չորրորդ դասարանից Յասմիկ Տէր Մարտիրոսեանի ներկայացրածները յաղթել են: Նրանք նոր նմուշներով մրցելու են երկրի մակարդակում՝ տկն. Մառի Ղազարեանի պատասխանատւութեամբ:

 

5- Վայելչագրութիւն- Գեղագրութեան ոլորտում անցկացւած մրցոյթների ընթացքում հինգերորդ դասարանցի Անի Սիմոնեանը առաջին, իսկ վեցերորդ դասարանցի Արսիս Յովհաննիսեանը երրորդ է հանդիսացել:

 

6- Գծագրութիւն- Սոյն ասպարէզում վեցերորդ դասարանցի Տաթևիկ Տէր Մարտիրոսեանը արձանագրել է աչքառու յաջողութիւն և առաջին է հանդիսացել:

7- Նկարչութիւն- Այս բնագաւառում հինգերորդ դասարանից Թադէ Թահմազեանը լաւագոյն ընտրանի է հանդիսացել: Մանուկների միջազգային տօնին նւիրւած նկարչութեան մրցոյթին առաջին դասարանցի Արութին Ք. Օհանեանի նկարչութիւնը եւս նահանգի տարրական դպրոցների մակարդակում լաւագոյն ընտրանի է հանդիսացել:

  

 

«Արմէն» Կրթահամալիրի Տեսչութիւն