Հայոց Ցեղասպանութեան 99-ամեակի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մարզական միաւորի համագործակցութեամբ կազմակերպւած տղայոց բասկետբոլի ընկերական քառակողմ 2-րդ մրցաշարի խաղերը շարունակւեցին հինգշաբթի եւ ուրբաթ՝ մայիսի 8-ին եւ 9-ին, «Արարատ» միութեան մարզասարհում, մասնակցութեամբ՝ «Արարատ» միութեան, «Ռահ-օ-թարաբարի», «Նեզամ մոհանդեսի” եւ «Խանէյէ բասկետբալ» վաստակաւոր խմբերի:

Եռօրեայ մրցաշարի երկրորդ եւ երրորդ օրերի արդիւնքներն են եղել.

Հինգշաբթի՝

«Արարատ»՝ 53 - «Նեզամ մոհանդեսի»՝ 81

«Խանէյէ բասկետբալ»՝ 59 - «Ռահ-օ-թարաբարի»՝ 83

Ուրբաթ՝

«Խանէյէ բասկետբալ»՝ 80 - «Նեզամ մոհանդեսի»՝ 90

«Արարատ»՝ 55 - «Ռահ-օ-թարաբարի»՝ 50

Սոյն մրցաշարի յաղթողը ճանաչւեց «Նեզամ մոհանդեսի» խումբը:

Վերջին խաղի աւարտին տեղի ունեցաւ փակման հանդիսութիւն, որտեղ իրաւարար կազմին եւ մասնակից խմբերի մարզիկներին շնորհւեցին շնորհակալագրեր եւ յուշանւէրներ՝  Սպահանի հայոց Թեմական խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանի, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Մասիս Մինասեանի եւ Հայոց Ցեղասպանութեան 99-ամեակի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի նախագահ Վահէ Թորոսեանի միջոցով: