Չորեքշաբթի՝ մարտի 19-ի առաւօտեան, Ս. Ա. Վանքի ցուցասրահում, տեղի ունեցաւ Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան ամենամեայ Գարնանային ցուցահանդէս-վաճառքի բացումը՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի եւ ներկայութեամբ Կրօնական Խորհրդի ատենապետ Արշալոյս Խուդավերդեանի, Հայ Կանանց Գթութեան միութեան անդամուհիների եւ համայնքի անդամների:
Բարեգործական նպատակներով կազմակերպւած սոյն ցուցահանդէս-վաճառքում ցուցադրւել են Նոր Ջուղայի հայ կանանց բարձրաճաշակ եւ գունագեղ ձեռքի աշխատանքները, ինչպիսին են՝ սեղանի ծածկոցներ, բրդեայ եւ այլ տեսակի հագուստներ, աւանդական խմորեղէններ, արդուզարդ եւ այլն:
Վաճառքը, որն իր աշխատանքը շարունակելու է մինչեւ մարտի 31-ը, բացառիկ առիթ է հանդիսացել՝ Ս. Ա. Վանք այցելող բազմաթիւ օտարերկրացի եւ պարսիկ զբօսաշրջիկների համար՝ մօտկից ճանաչելու հայ կնոջ վայելուչ արւեստը:
Թղթակից (Նոր Ջուղա)