Հայաստանից ժամանած քաղաքական գործիչ, տնտեսագէտ եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը իր Նոր Ջուղա կատարած այցելութեան ծիրում, շաբաթ՝ 5 հոկտեմբեր 2019 թւականի առաւօտեան այցելելով Ս. Ա. Վանք հանդիպեց Սպահանի Հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Պատգամաւորական ժողովի, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում զրոյց ծաւալւեց Հայաստանի Հանրապետութեան ներկայ քաղաքական կացութեան վերաբերեալ:
Ապա պրն. Մինասեանը շրջեց Ս. Ա. Վանքի տարածքում՝ այցելելով նախ «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի, ապա «Նոր Ջուղայի ազգագրական» եւ «Խաչատուր վրդ. Կեսարացի» թանգարաններ եւ «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարան, ուր մօտիկից ծանօթացաւ Նոր Ջուղայի հարստութիւններին: