Հինգշաբթի, օգոստոսի 15-ը՝ Համահայկական 7-րդ խաղերի ութերորդ օրը, դարձեալ փայլուն յաջողութիւններով աւարտւեց Սպահանի մարզական պատւիրակութեան համար: Տարօն Բաղումեանը սկաւառականետում մարզաճիւղում, իսկ Վանա Շիրւանեանը 200 մետր վազքում գրաւելով երրորդ տեղը, արժանացան բրոնզէ մեդալների:
Նոյն օրը Սպահանի կանանց բասկետբոլի խումբը 63-29 հաշւով առաւելութեան հասնելով Կահիրէի նկատմամբ՝ թեւակոխեց եզրափակիչ փուլ, իսկ տղամարդկանցը` Ֆրեզնոյի հետ ունեցած հանդիպման արդիւնքում, 60-66 հաշւով պարտւեց իր մրցակցին:
Ուրբաթ՝ օգոստոսի 16-ին, կանանց բասկետբոլի խումբը եզրափակիչ փուլում Գլենդէլի հետ ունեցած հանդիպումը պարտւեց 55-72 հաշւով եւ իր վերջին խաղը պէտք է կատարի մրցաշարի երրորդ-չորրորդ կարգի համար:
Սեղանի թենիսի անհատական մրցոյթների շրջագծում, Սպահանի մարզիկներին յաջողւեց ընդհանուր 64 մասնակիցների միջից դասւել լաւագոյն 32-ի շարքում, սակայն նրանք յաջորդ փուլում մէկ պարտութեամբ հեռացան մրցաշարից:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարները տրամադրեցին՝ պատւիրակութեան պատասխանատուները