Երեքշաբթի՝ 23 յուլիս 2019 թւականի առաւօտեան Իրանում Ռուսաստանի դեսպան՝ Լեւոն Ջագարեանը եւ նրան ուղեկցող պատւիրակութիւնն այցելեցին Ս. Ա. Վանք:
Հիւրերին դիմաւորեցին Սպահանի Հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, Թեմական խորհրդի ատենապետ՝ Վարուժ Մինասեանը եւ անդամներ՝ Սոնիկ Բաղումեանն ու Վահիկ Թորոսեանը:
Դեսպանի Սպահան երկօրեայ այցելութեան ծիրում կայացած այս հանդիպմանը տեղի ունեցաւ մտերմիկ զրոյց: