Կիրակի՝ 2019 թւականի մայիսի 26-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ներսէս եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում կիրակնօրեայ Ս. եւ Անմահ Պատարագի աւարտին, թեմիս հոգեւորականաց ու դպրաց դասերի մասնակցութեամբ տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ ի յիշատակ վասն հայոց ազգի ազատութեան՝ 2018 թւականին, Բաշ-Ապարանի, Սարդարապատի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում նահատակւած հայորդիների:
Կարգին մասնակցել էին՝ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների ներկայացուցիչները, ՀՀ հիմնադրման 101-ամեակի տօնակատարութեան Նոր Ջուղայի յանձնախմբի անդամներն ու ժողովուրդ:
Թղթակից (Նոր Ջուղա)