Նախաձեռնութեամբ Հայոց ցեղասպանութեան 104-ամեակի Շահինշահրի ոգեկոչման յանձնախմբի, ուրբաթ` մայիսի 3-ի երեկոյեան, «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում կազմակերպւել էր նկարչութեան եւ լուսանկարների ցուցահանդէս, որտեղ ցուցադրւել էին համայնքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման միջոցառումներից լուսանկարներ եւ հայոց ազգ․ դպրոցների աշակերտութեան նկարչութիւնները՝ այս առիթով: Աւելի ուշ, դպրոցի սրահում, ներկաներն առիթ ունեցան դիտելու «Արտոյտների ագարակը» ֆիլմը՝ Հայոց ցեղասպանութեան թեմայով մի եղերական պատմութեան մասին:
Ծրագրին ներկայ էին Շահինշահրի Հայ Դատի գրասենեակի ու Հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչները եւ ժողովուրդ:
Թղթակից (Շահինշահր)