Իրանի զանազան նահանգներում ջրհեղեղից տուժած հայրենակիցներին օժանդակութիւն ցուցաբերելու նպատակով՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցների տնօրինութիւնների համատեղ նախաձեռնութեամբ պատրաստւեցին մարդասիրական օգնութեան կապոցներ, որոնք աղէտի գօտի առաքւեցին երեքշաբթի՝ ապրիլի 16-ին, Սպահանի Ուսումնա-դաստիարակութեան գերատեսչութեան միջոցով:
Կապոցները պարունակում էին պահածոյացւած եւ չոր ուտելիքներ, մաքրութեան պարագաներ հագուստ, փռւածք, կօշիկ, մանկական խնամքի պարագաներ եւ մի շարք այլ անհրաժեշտ իրեր, որոնք բոլորը հայթայթւել էին զոյգ դպրոցների աշակերտութեան, ուսուցիչների ու աշխատակազմի դրամական նւիրատւութիւնների միջոցով:
Նւիրահաւաքի գործը շարունակւում է եւ մօտ ապագայում դարձեալ օժանդակութեան կապոցներ են առաքւելու տուժածներին:
Թղթակից (Նոր Ջուղա)