Սոյն պաշտօնական գրով, յանուն Սպահանի Հայոց Թեմի ողջ ժողովրդին, դատապարտում ենք ԱՄՆ-ի նախագահ` Դոնալդ Թրամփի արած քայլերն ընդդէմ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ մանաւանդ Իրանի բարի, ազնիւ ու խաղաղասէր ժողովրդի:
Միջազգային համաձայնագրից դուրս գալն ու Իրանի դէմ պատժամիջոցների վերահաստատումը չի կարող ընկճել պայքարի դիմադրականութիւնն ու տոկալու կամքը: Նման գործելակերպ ու աշխատելաոճ, ոչ միայն ոտնահարում է մարդկային ամենատարրական իրաւունքները, այլեւ խթան է հանդիսանում ազգայնամոլութեան, խտրականութեան ու այլամերժութեան խորացմանն ու տարածմանը աշխարհում:
Արդ, մեկնելով մեր համամարդկային ու քրիստոնէական սկզբունքներից, կոչ ենք անում աշխարհի խաղաղասէր ու արդարամիտ բոլոր պետութիւններին ու ղեկավարներին, որպէսզի ոչ միայն մեզ հետ դատապարտեն նմանօրինակ կեցւածք ու գործելաոճ, այլեւ խաղաղութեան, սիրոյ, յարգանքի ու համերաշխութեան առաքինութիւններից մղւած գիտակցութեան հրաւիրեն ԱՄՆ-ի ղեկավարներին ու նախագահին եւ համագործակցութեան հրաւիրեն` որպէս արդար լուծում:
Սիփան եպս. Քէչէճեան
Առաջնորդ Սպահանի Հայոց Թեմի