Այսու տեղեկացնում ենք, որ հայ ժողովրդի անկախութեան եւ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակը արժանավայել կերպով տօնելու համար Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը կեանքի է կոչել Կենտրոնական յանձնախումբ, որն իր անդրանիկ նիստում կատարել է աշխատանքի բաժանում  ըստ հետեւեալի.- 

Գերպ. Տ. Սիփան Ծ. Վրդ. Քէչէճեան Նախագահ

Պրն. Թաթուլ Օհանեան Ատենապետ

Պրն. Վահէ Թորոսեան Ատենադպիր

Պրն. Վարուժ Մովսիսեան Խորհրդատու

Պրն. Վարուժ Մինասեան Խորհրդատու

 

Յանձնախումբն արդէն անցել է աշխատանքի եւ շուտով կեանքի է կոչելու համապատասխան ենթայանձնախմբեր՝ իւրաքանչիւր շրջանի ու բնագաւառի համար:

Յետագայ աշխատանքների մասին ժամանակին տեղեակ կը պահենք մեր ժողովրդին:

 

22 Փետրւար 2018                                                                                        ՀՀ 100-ամեակի 

Նոր Ջուղա                                                                                    Կենտրոնական Յանձնախումբ